ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Ապացուցվել է այլմոլորակայինների տարածումը ողջ Ծիր Կաթինում

Ապացուցվել է այլմոլորակայինների տարածումը ողջ Ծիր Կաթինում
15.10.2018 | 18:51

Հարվարդ-Սմիթսոնյան աստղաֆիզիկայի կենտրոնի (ԱՄՆ) գիտնականները պարզել են, որ կենդանի օրգանիզմները ունակ են բնակվելու Ծիր Կաթինի ողջ տարածքում՝ տարբեր տիեզերական օբյեկտների օգնությամբ, այդ թվում՝ երկնաքարեր, աստերոիդներ և գիսաստղեր` տեղեկացնում է Science Alert-ը: Պանսպերմիայի վարկածի համաձայն՝ միկրոօրգանիզմները կամ կյանքի ծագման համար անհրաժեշտ նյութերը տիեզերական տարածության միջոցով կարող են շարժվել մի մոլորակից մյուս մոլորակ: Առանձին բջիջները, որոնք կարող են գոյատևել վակուումի և իոնացնող ճառագայթման ազդեցությունը, կարող են մետեորիտների կամ նույնիսկ տիեզերական սարքերի հետ միասին ընկնել այլ երկնային մարմինների վրա, որտեղ նրանց կենսագործունեությունը վերսկսվում է: Որոշ գիտնականներ կարծում են, որ կենդանի օրգանիզմները (կամ նրանց նախատիպերը) կարող էին Երկրի մոլորակի վրա հայտնվել գիսաստղերի հետ միլիարդավոր տարիներ առաջ։


Գիտնականների կարծիքով՝ որպես կյանքի «կրողներ» կարող են ծառայել այնպիսի օբյեկտները, ինչպիսի է միջերկրային աստերոիդ Օումուամուան, որը անվանվում է «եկվորների նավ»: Մոլորակային համակարգերը, որոնցում կան գազային հսկաներ, այդպիսի աստերոիդների համար գրավիտացիոն թակարդներ են: Երկու կամ երեք աստղերից բաղկացած համակարգերը կարող են գրավել նույնիսկ ազատ թռչող մոլորակները, որոնք դուրս են եկել մայր աստղի շուրջ ուղեծրից կատակլիզմի պատճառով: Այլ աստղագետների գնահատմամբ՝ Ծիր Կաթինում նման մոլորակների թիվը մոտ 100 մլրդ է:

Դիտվել է՝ 3347

Մեկնաբանություններ